Կյանքի Էջեր

Կյանքի Էջեր

1926

Ծնվել է մարտի 22-ին Երևանում՝ Գրիգոր և Սրբուհի Միքայելյանների ընտանիքում։

1933 – 1943

Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է գերազանցությամբ։

1943 – 1949

Սովորել է ԵՐՊԻ շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում։ Ավարտել է ինստիտուտը գերազանցությամբ՝ ինժեներ-ճարտարապետի որակավորումով։

1949 – 1963

Աշխատել է ճարտարապետ Սամվել Սաֆարյանի արվեստանոցում։

1955 – 1962

Սովորել է ԵՐՊԻ ասպիրանտուրայում՝ աշխատանքին զուգահեռ։

1955 – 1997

Աշխատել է ԵՐՊԻ ճարտարապետության ամբիոնում։

1959, 1964, 1966, 1969, 1974, 1976, 1979, 1983, 1985, 1987

Ուղևորություններ ԳԴՀ, Իտալիա, Ֆինլանդիա, Եգիպտոս, Ֆրանսիա, Հարավսլավիա, Մոնղոլիա, Հունաստան, Չեխոսլովակիա։

1963

Պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը (ղեկավար՝ Ս. Սաֆարյան)։ Շնորհվում է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1963 – 1975

Ղեկավարել է Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետական թիվ 3 արվեստանոցը։

1967

Շնորհվել է դոցենտի կոչում։

1968

Շնորհվել է Հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում։

1970 – 1980

Ճարտարապետներ Ա. Կանայանի, Յ. Սաֆարյանի, Է. Սարգսյանի, Հ. Ավագյանի թեկնածուական դիսերտացիաների (ատենախոսությունների՞) ղեկավար։

1975 – 1997

Ղեկավարել է Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետական թիվ 7 արվեստանոցը։

1991

Շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1995

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ։

1997

Մահացել է նոյեմբերի 9-ին Երևանում՝ 71 տարեկան հասակում։

—

Մի շարք մրցանակներ, պատվոգրեր, դիպլոմներ, պարգևներ։

—

100-ից ավելի անհատական նախագծերի հեղինակ։

—

100-ից ավելի գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ։

—

100-ից ավելի գրաֆիկական աշխատանքների և գեղանկարների հեղինակ։

—

100-ից ավելի բանաստեղծությունների հեղինակ։

—

100-ից ավելի դիպլոմային նախագծերի ղեկավար։

Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։