Ծնվել է մարտի 22-ին Երևանում՝ Գրիգոր և Սրբուհի Միքայելյանների ընտանիքում։
Ծնվել է մարտի 22-ին Երևանում՝ Գրիգոր և Սրբուհի Միքայելյանների ընտանիքում։
Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է գերազանցությամբ։
Սովորել է ԵՐՊԻ շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում։ Ավարտել է ինստիտուտը գերազանցությամբ՝ ինժեներ-ճարտարապետի որակավորումով։
Աշխատել է ճարտարապետ Սամվել Սաֆարյանի արվեստանոցում։
Սովորել է ԵՐՊԻ ասպիրանտուրայում՝ աշխատանքին զուգահեռ։
Աշխատել է ԵՐՊԻ ճարտարապետության ամբիոնում։
Սա մի մարդ է, որը որ եթե գիտի, ուրեմն ճիշտ գիտի, եթե մի բան է ասում՝ ուրեմն դա իրոք այդպես է, եթե գործ է ձեռնարկում՝ նա պիտի արմատապես այդ խնդիրը լուծի։
Մարտինի ամբողջ ֆորմուլան, կյանքի ֆորմուլան եղել է, որ ազնիվ լինի իր համոզմունքների մեջ, հետևողական լինի իր համոզմունքների մեջ։
Ես գիտեմ, որ նա արտակարգ հայրենասեր էր, արտակա՛րգ, և այնպիսի զգացումով էր ասում, կարծես թե ինքն է մասնակից եղել այդ իրողություններին և կոտորածներին, պատմում էր այնպիսի խորին ցավով կատարված արհավիրքի մասին, որ էլի բնորոշում է իր իսկական մարդկային էությունը։
Խստապահանջ էր ի՛ր նկատմամբ, և անհանդուրժող, երբ որևէ ուրիշ մեկը մարդկային նորմերը խոչընդոտում էր։
Մարտինի ճարտարապետությունը ձեր շենքն էր։ Նա ամեն մի անկյուն օգտագործում էր, ամբողջ շենքի մեջ փուչ տեղ չկար, նու «պադ լեստնիցայի» տակն էլ օգտագործում էր։
Հայերին բնատուր է շնորհքը դեպի արվեստը և ճարտարապետությունը։ Այ այդպիսի շնորհքով էր ծնվել Մարտին Միքայելյանը։
Նա՝ որպես առաջադեմ, տաղանդավոր, բազմաշնորհ ճարտարապետ դասավանդեց, մասնակից դարձավ մեր երիտասարդ սերնդի ճարտարապետների դաստիարակմանը։
Մեծ վաստակ ունի, նա որպես ստեղծագործող ճարտարապետ, որպես մանկավարժ և որպես ճարտարապետական գիտության բնագավառի աշխատող։ Այդպիսի բազմաշնորհ, բազմախորհուրդ ճարտարապետ իմ սաների մեջ, ես ճիշտն ասած, երկրորդը չեմ գտնի։
Մարտին Միքայելյանը միշտ գտնվում էր իր մասնագիտության ավանգարդում։ Ակտիվ գործող, նախագծող, պրակտիկ ճարտարապետ էր, լավ դասախոս… Մարտինը կարողանում էր ուսանողներին սովորեցնել բառիս բուն իմաստով։
Ֆենիքսը Դարբինյան՝ հիանալի ճարտարապետ, Արամը Արամյան՝ ակտիվ գործիչ, որ անցավ պետական աշխատանքի, Էդիկը Պապյան՝ որ երկար տարիներ Երևանի գլխավոր ճարտարապետն էր, ազնիվ մարդիկ էին, անկեղծ մարդիկ էին, աշխատասեր՝ ահա Մարտինի շրջապատը։
Ինձ մոտ Մարտինի կերպարը մնացել է տղամարդկային, գործնական, լարված աշխատանքով, շնորհաշատ, նպատակային՝ այսինքն ճարտարապետին հատուկ բնավորության գծերը Մարտինը լիուլի ուներ։
Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։