Ջերմուկի մշակութային առողջասրահի նախագիծը իմ սիրած ճարտարապետական դրսևորումներից է: Այս օբյեկտը, որ բաղկացած է 800 հանդիսատեղով թատերասրահից, լողավազանից, ակումբային-գրադարանային համալիրից և սրճարանից, մտահղացած է մեկ ծավալի մեջ՝ նպատակ ունենալով ոչ միայն ստեղծել ամբողջական մի ներաշխարհ հսկա ձմեռային այգու շուրջը, այլև մի աշխարհ՝ շենքի կտուրին՝ ձմեռը նաև տաքացվող, ինչպես խոշոր մի զբոսանավի տախտակամած՝ բաց լողավազանով, արևի հարթակներով, սրճարանով, կինոհամերգային բացօթյա սրահով:
Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։