Ես չէի կարող չարձագանքել մի խումբ ծեր խարբերդցիների խնդրանքին՝ կատարելու 1915 թ. Մեծ Եղեռնի իրենց նահանգի 200 հազար զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը: Լարված ու անքուն գիշերներով լի պրպտումներից հետո կարծես թե ամբողջացավ հուշարձանի գաղափարը. – եղել է մի վեհ շինություն, դաժան խաժամուժը ավերել է այն, բայց եկել են նորը կառուցող մարդիկ ու նրա բեկորներից կանգնեցրել են այս կուռ հուշարձանը: Այսինքն, այն ծանր եղելության նման, որ ապրել է Հայ ժողովուրդը դարասկզբին: Հուշարձանը սիրվեց ու հասկացվեց, կառուցվեց ու բացվեց առաջինը՝ 1965-ի ապրիլի 24-ին:
Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։